Մամուլ 3 տարի առաջ - 08:39 10-06-2023

Գևորգ Պապոյանի նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գևորգ Պապոյանի առաջարկած աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում է օրենքը փոխել, որ կառուցապատողներին բանկը հիպոթեքային պայմանագրերի գումարները տրամադրի ոչ թե կառուցապատման սկզբում, այլ՝ վերջում, երբ բնակարանները հանձնվեն շահառուներին, բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ։ Մի քանի տասնյակ կառուցապատողներ, մեր տեղեկություններով, դիմել են Նիկոլ Փաշինյանին եւ հանդիպում-քննարկում խնդրել:

Որոշ տեղեկություններով, մոտ ժամանակներս Փաշինյանը կընդունի նրանց, քննարկմանը կմասնակցի նաեւ Պապոյանը, իսկ երկուշաբթի փոխվարչապետերն են հրավիրված խորհրդարան՝ ֆինանսավարկային հանձնաժողովում շահագրգիռ պատգամավորների հետ քննարկելու նախագիծը։ Ի դեպ, անհնարին է, որ Պապոյանը նման նախագիծ ներկայացներ՝ առանց համաձայնեցնելու վերադասի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը ավելի վաղ անդրադարձել էր այս խնդրին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում