Մամուլ 3 տարի առաջ - 08:32 09-06-2023

Ինչով են զբաղված փոխվարչապետերի գրասենյակներում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչո՞վ են Հայաստանում զբաղված փոխվարչապետների գրասենյակները։ Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրգորյանն ունի գրասենյակի ղեկավար, չորս խորհրդական, մեկ օգնական եւ մեկ արարողակարգի պատասխանատու։ Այսինքն՝ այսքան մարդ սպասարկում է Մհեր Գրիգորյանին։ Մյուս փոխվարչապետ Տիգրան Խաչատրանն ունի գրասենյակի ղեկավար, երեք խորհրդական, երեք օգնական եւ Մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն՝ պետով։

Այստեղ նկատենք, որ Տիգրան Խաչատրյանին սպասարկող անձինք նախկինում աշխատել են ֆինանսների նախարարությունում, երբ վերջինս ֆինանսների նախարար էր։ Այսինքն՝ դառնալով փոխվարչապետ՝ նա իր կադրերին նախարարությունից բերել է կառավարոթյուն եւ հեռացրել նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի կադրերին։ Իսկ ինչո՞վ են զբաղված փոխվարչապետները. նրանք բավականին ակտիվ են որոշումներ կայացնելու հարցում, արտոնություններ են տալիս, աշխատակազմին գործուղումների ուղարկում։

Եվ այնքան է այդ աշխատանքը նրանց դուր եկել, որ վերջերս արդեն արտոնություն տրվեց նաեւ փոխվարչապետներին։ Մասնավորապես, փոխվարչապետների հրավերով ՀՀ ժամանող օտարերկրյա փոխվարչապետների պատվիրակությունների այցելությունների դեպքում այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը կիրականացվի՝ պետական արարողակարգի ծառայության ներկայացված հաշվետվության հիման վրա։
Նախկինում այս կարգավորումը վերաբերել է միայն նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին։ Ասել է թե՝ բյուջեի ծախսերը ավելանում են, սակայն դրանց արդյունավետությունը խիստ կասկածելի է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան