Ներքին 3 տարի առաջ - 10:00 07-06-2023

ՔՊ-ականների մասնակցությամբ միջադեպի հետևանքով վիրավորում ստացած տղամարդը դուրս է գրվել

Oragir.News-ը օրերս անդրադարձել էր Գյումրիում աղմուկ հանած պատմությանը։

Մոտ երկու շաբաթ առաջ ՔՊ-ականների մասնակցությամբ միջադեպի հետևանքով, գյումրեցի տղամարդը ստացել էր հարզենային վիրավորում։

50-ամյա Հովհաննես Մկրտչյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։ Հովհաննես Մկրտչյանի հարազատները մեզ հարցազրույց չցանկացան տալ, ընդհանրապես չեն ուզում այս դեպքի վերաբերյալ որևէ բան ասել։

Oragir.News-ին փոխանցեցին, որ, ճիշտ է, դուրս են գրել, թեթևակի դրական դինամիկա կա, բայց դեռևս երկար պրոցես պիտի անցնի։ Վիրակապերով է դեռևս, ամեն օր վերքի մշակում են կատարում։ Այս պահին 50-ամյա տղամարդու առողջական վիճակը բավարար է։

Հիշեցնենք, որ 50-ամյա Հովհաննես Մկրտչյանի վնասվածքները նախ փորձել էին ընկերներով կոծկել, հետո տղամարդու բարդացող վիճակը նիկոլական ուժեղ տղերքին ստիպել է մտափոխվել և Հովհաննես Մկրտչյանին տեղափոխել Գյումրի բժշակական կենտրոն, որտեղ էլ հիվանդի սենյակի մոտ մինչև դուրս գրվելը ոստիկանների կողմից իրականացվել է հերթափոխով շուրջօրյա հսկողություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով