Ներքին 3 տարի առաջ - 11:52 17-11-2022

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին կտրվի 500-հազարական դրամ աջակցություն

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հաստատեց սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Խոսքը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրելու մասին է, քանի որ նրանք գտնվելու են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում եւ որպես հետևանք կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:
Միջոցառման իրականացման նամար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 146.5 մլն դրամ՝ թվով 293 շահառուների սոցիալական աջակցություն տրամադրելու համար (293x500.000=146.500.000 դրամ):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան