Մամուլ 3 տարի առաջ - 08:34 06-06-2023

Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 14–ին Շառլ Միշելը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել էր, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետների և այլ իրավաբանների, Հայաստանից «մոլորված զինծառայողներ» Ադրբեջանում չկան: Ինչ վերաբերում է վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին, ապա նրանց մոլորված համարելը, ըստ փորձագետների, պարզապես փաստերի խեղաթյուրում է:

Փաստը մնում է փաստ, որ ադրբեջանցի զինծառայողները նպատակային են հատել սահմանը, կատարել ծանր հանցագործություն: Տարբեր գնահատականներով, Շառլ Միշելի հայտարարությունը բխում է բացարձակապես Ադրբեջանի շահերից, այն է՝ մի քանի հայ ռազմագերիների դիմաց հասնել Ադրբեջանի՝ ահաբեկչական նպատակներով ՀՀ տարածք ներթափանցած և հանցագործություն կատարած զինծառայողների վերադարձին: Այսուամենայնիվ, նույնիսկ այս պարագայում որևէ հայ ռազմագերի տուն չի վերադարձել, թեպետ Միշելի հայտարարությունից անցել է ավելի քան 3 շաբաթ: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման գործընթացի մասին տեղեկություն ստանալու համար։

Թանդիլ յանը նաև մտահոգություն է հայտնել, որ հունիսի 1-ին Քիշնևում եվրոպական առաջնորդների միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը գերիների հարցին անդրադարձն ունեցել է ընդհանրական բնույթ, և այն, ըստ էության, կոչ էր՝ առանց անդրադառնալու նախորդ հանդիպման հստակ հայտարարությանը և արդյունքներին կամ դրանց բացակայությանը։ Երեկ, երբ թերթը պատրաստ էր տպագրության, մեր տեղեկություններով, ԱԳՆ-ից պատասխան դեռ չէր ստացվել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում