Ներքին 3 տարի առաջ - 00:10 05-06-2023

«Դուստր Մարիաննա» ընկերությանը պատկանող՝ 2 տոննա կաթով բարձված բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորում․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 14.20-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Վաչագան Կ․-ն իր վարած «Զիլ 130» մակնիշի ավտոցիստեռնով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 կմ հատվածում՝ Սարավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով շրջված հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մոտ 2 տոննա կաթով, որից մոտ 500 լիտր կաթ թափվել է։

Ավտոցիստեռնն ուղղելու և երթևեկելի գոտի դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով