Ներքին 4 տարի առաջ - 00:01 05-06-2022

22 տոննա եգիպտացորենով բարձված Mercedes բեռնատարը կողաշրջվել է․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի Ռուսլան Խուրիևը՝ իր վարած բեռնատար Mercedes-ով, որը եղել է կցորդիչով, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Կայքը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 22 տոննա եգիպտացորենով և այն թափվել է:

Մինչ քաղաքացիներն ու պարեկները վերամբարձ կռունկներ էին բերում վթարի վայր, 2-րդ գումարտակի 2-րդ դասակի ավագ պարեկ Ռազմիկ Ասատրյանը, կրտսեր պարեկ Ռոբերտ Կարապետյանը սահմանազատել էին տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Որոշ ժամանակ անց քաղաքացիների և պարեկների օգնությամբ 2 վերամբարձ կռունկներով հնարավոր եղավ դարձի բերել ավտոմեքենան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան