Մամուլ 3 տարի առաջ - 08:50 03-06-2023

Ընդդիմադիրները հրաժարվում են նախագահի պաշտոնից Ինչո՞ւ է հետաձգվում հանձնաժողովի ստեղծումը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների վարքականոնի խախտման դեպքերը քննելու համար: Դրանք են` Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը, Լաչինի թեմայով լսումների ժամանակ Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե 120 հազար արցախցու համար չարժե վտանգել 3 միլիոնի ճակատագիրը։ ՔՊ-ականները, բնականաբար, դեմ են հանձնաժողովին, բայց պարզվում է՝ ընդդիմության ներսում էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, որ, անկախ ամեն ինչից, նախաձեռնությունն իրականացնեն` օրենքի ուժով կյանքի կոչեն։

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններում չեն գտնում մի պատգամավորի, որը կստանձնի այդ հանձնաժողովի նախագահի դերը, «հայաստանցիները» որոշել են այն զիջել ՊՈՒ-ին եւ առաջարկել Թագուհի Թովմասյանի թեկնածությունը, սակայն մեզ ասացին, որ վերջինս չի տալիս համաձայնություն․ մտավախություն ունի, որ նախագահելով քննիչ հանձնաժողովը՝ ՔՊ-ականներին էլ ավելի կտրամադրի իր դեմ, եւ իր՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը կարագացնեն։ Նախագահի թեկնածուի բացակայությամբ պայմանավորված՝ հարցն օդում կախված է մնացել, սակայն ընդդիմադիրները կարծում են, որ, անկախ ՔՊ-ի դիրքորոշումից, պետք է հանդես գալ նախաձեռնությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի