Մամուլ 3 տարի առաջ - 08:12 03-06-2023

Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը 2020թ.-ի պատերազմից հետո մի խայտառակ իրավիճակում է հայտնվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս 44-օրյա պատերազմից ընդամենը մեկ տարի անց՝ 2021թ.-ին, դիմել է դատարան՝ իրեն պատկանող «Արմբիզնես» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու համար, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց:

Ի դեպ, ՍՊԸ-ն գրանցված է հենց պատգամավորի բնակության հասցեում՝ Դավիթաշեն, 2-րդ թաղամաս, 40 շենք:
Ստացվում է՝ հետպատերազմական վիճակում գտնվող երկրում, երբ քաղաքացիները, հարկերը վճարելով, փորձում էին պատերազմից հետո թուլացած պետությունը, բանակը ոտքի կանգնեցնել, որեւէ օգուտ տալ,
պատգամավորը, որը տնտեսության զարգացման ջատագովն է, բոլորին հորդորում է ժամանակին հարկերը վճարել, լրիվ հակառակն է անում. ինքը իր ՍՊԸ-ն փակում է՝ հարկերից խուսափելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով փորձեց մեկնաբանություն ստանալ պատգամավորից. վերջինս նախ ասաց, որ նիստի է մասնակցում, խնդրեց մի փոքր ուշ զանգել, իսկ դրանից հետո մեր բազմաթիվ զանգեր արդեն անպատասխան մնացին»:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով