Սպորտ 3 տարի առաջ - 12:27 02-06-2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի տարվա հանդիպումը՝ այսօր

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 35-րդ տուրում կկայանա չեմպիոնության պայքարի կարևորագույն դիմակայությունը՝ «Փյունիկ» - «Ուրարտու»։

Հանդիպումն անչափ մեծ նշանակություն ունի․ «Ուրարտուն» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկի» ակտիվում կա 77 միավոր։ «Ուրարտուին» ձեռնտու է անգամ ոչ-ոքին, որից հետո վերջին տուրում «Արարատին» հաղթելուց հետո թիմը կապահովի չեմպիոնությունը։ Գործող չեմպիոն «Փյունիկը» հաջողությունը կրկնելու համար անպայման պետք է հաղթի առաջատարին և վերջին տուրում առավելության հասնի «Ալաշկերտի» նկատմամբ։

Նաև մարզչական հզոր դիմակայություն է սպասվում՝ Եղիշե Մելիքյան - Դմիտրի Գունկո։ Դեռևս թարմ են մարզիչների նախորդ առճակատումից մնացած էմոցիաները։

«Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սկիզբը՝ ժամը 20։00-ին է։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին