Ներքին 3 տարի առաջ - 20:00 01-06-2023

Կարկառուն ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն իր վարորդներին բարձր պաշտոնների է նշանակել

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, որը ժողովրդին առավել հայտնի է «կոկորդիլոսագետ» մականվամբ, պաշտոնների նշանակման հարցում շարունակում է առաջնորդվել խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով։ Մարզպետ եղած ժամանակ մորաքրոջ հարսներին աշխատանքի տեղավորելուց հետո հերթն այսօր ընկերներինն է։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Գարիկ Սարգսյանը 2022 թվականի հունվարին, երբ իր քավորի՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել էր Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իր ընկերոջը՝ Նոր Կյանք բնակավայրի բնակիչ Պողոս Շահինյանին, աշխատանքի էր տեղավորել որպես իր վարորդ, իսկ 1 տարի անց՝ 2023 թվականի հունվարին, պաշտոնի բարձրացում է արել, վարորդին նշանակել է «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն։

Բայց սա Սարգսյանի միակ նշանակում չէ։ Պարզվում է՝ Գարիկ Սարգսյանը չի մոռացել նաև մարզպետ եղած ժամանակ իր մոտ վարորդ աշխատած ընկերոջը՝ Նոր Կյանքի բնակիչ Արտակ Դավթյանին։

Մոտ 1 ամիս առաջ այս վարորդին նշանակել է իր օգնական, բայց ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, այս ընկերոջը ևս պաշտոնի բարձրացում է սպասվում․ «Վեդիում արդեն խոսակցություններ կան, որ այս ընկերոջն էլ նշանակելու է Վեդի համայնքի Քաղաքաշինության բաժնի պետ»։

Հիշեցնենք, որ մարզպետ եղած ժամանակ Գարիկ Սարգսյանը, բացի կոկորդիլոսաբուծարան բացելու վերաբերյալ հայտարարությունից, աչքի է ընկել նաև մորաքրոջ հարսներին աշխատանքի տեղավորելու ձգտումով։ Մամուլը բազմիցս գրել է, որ Գարիկ Սարգսյանը մի մորաքրոջ հարսին մարզպետարանում է տեղավորել աշխատանքի, մյուսին՝ դպրոցում․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի