Ներքին 4 տարի առաջ - 22:31 12-04-2022

Կարկառուն սորոսականներն Oragir.news-ի համար ժամանակ չունեն

Օրեր առաջ սոցցանցերում տարածվեց կարկառուն սորոսականներ Լևոն Բարսեղյանի, Արթուր Սաքունցի եւ Հայաստանում Սորոսի գրասենյակի նախկին ղեկավար Լարիսա Մինասյանի համատեղ լուսանկարը Սյունիքից: Օգտատերերը տագնապահար գրառումներ էին կատարում, որ եթե այսքան սորոսականներ միասին հայտնվել են Սյունիքում, ուրեմն հաստատ մի բան պլանավորում են` կապված Սյունիքի հետ:

Oragir.news-ը հենց իրենցից' վերընշված սորոսականներից փորձեց ճշտել, թե ինչ նպատակով էին գնացել Սյունիքի: Մեր թղթակցին Լևոն Բարսեղյանը, որը լրագրողական կազմակերպության ղեկավար է, նախ ասել է, թե լսում է, հարցերին պատասխանելու ժամանակ ունի, ապա երբ մեր թղթակիցն ասել է, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում, Բարսեղյանը պատասխանել է, թե մեզ համար ժամանակ չունի' այդպես էլ չլսելով հարցը: Նույնաբովանդակ պատասխան է տվել նաև Արթուր Սաքունցը, որն իրեն իրավապաշտպան է կոչում: Նշված անձինք հավանաբար շփոթվել են' տեսնելով, որ բացի սորոսականներից իրենց անաչառ և որևէ մեկի շահը չսպասարկող լրատվամիջոցներ են դիմում, դա նրանց տարօրինակ է թվացել, և դրա համար էլ հրաժարվել են մեր հարցերին պատասխանել: Նշենք, որ այս անձանց կանխակալ վերաբերմունքը մեր լրատվամիջոցի հանդեպ որևէ հիմք չունի, քանի որ մենք նրանց հետ նախկինում երբևէ չենք զրուցել: Այս անձանց վարքագծից պարզ է դառնում, թե ինչ տեսակ պատկերացումներ ունեն ժողովրդավարության և իրավունքի մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան