Ներքին 3 տարի առաջ - 23:08 29-05-2023

Այսօր լրանում է Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։

«Այս հոբելյանի առթիվ Հռոմում գտնվող Վարպետաց պալատում տեղի է ունեցել Հայաստանի և Մալթայի Ուխտի արտաքին գերատեսչությունների ղեկավարների պաշտոնական ուղերձների փոխանակում։ ՀՀ ԱԳ նախարարի նամակը Մալթայի Ուխտի Մեծ կանցլեր Ռիկառդո Պատեռնո դի Մոնտեկուպոյին է փոխանցել դեսպան Կարեն Նազարյանը։ Ուղերձում հայկական կողմն անդրադառնալով դարերի խորքից եկող բարեկամական կապերին դրանք ամուր հիմք է համարում երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հետագա զարգացման համար։ Ուղերձում գնահատվում է նաև Մալթայի Ուխտի գործառնական օպերատիվությունը հակամարտություններից տուժած տարածաշրջաններում մարդասիրական գործունեության իրականացման համար ու կարևորվում Ինքնիշխան Ուխտի դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Ժնևի կոնվենցիաներում ամրագրված մարդու իրավունքների հարգմանն ու խրախուսմանը։

Իր հերթին, Մեծ կանցլերը հավաստիացում է երկկողմ համագործակցությունը դիվանագիտական և մարդասիրական ոլորտներում առավել ամրապնդելու, մեր համընդհանուր քրիստոնեական արժեքներն առաջ մղելու մտադրության մասին ու, Հայաստանի հետ պատմական կապերին ակնարկ կատարելով, հիշատակում մերօրյա բարձր մակարդակի փոխայցերը, ինչպես նաև կարևորում 2018թ. ստորագրված Համագործակցության համաձայնագիրն, ինչն առավել թիրախային է դարձնում Մալթայի Ուխտի մարդասիրական գործունեությունը Հայաստանում։

Միջոցառմանը հետևել է ՀՀ դեսպանի հանդիպումը Մալթայի Ուխտի արտաքին հարաբերությունների գլխավոր քարտուղար Ջիամպաոլո Կանտինիի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի