Արտաքին 4 տարի առաջ - 16:59 07-02-2022

Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը:

Իր ուղերձում դոկտոր Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

«Արտգործնախարարը ընդգծել է Իսլամական Հանրապետության կամքը՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը», - հավելում է Իրանի արտգործնախարարությունը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են 1992 թ. փետրվարի 9-ին, երբ Թեհրանում ստորագրվել է հռչակագիր Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան