Ներքին 3 տարի առաջ - 21:09 29-05-2023

Ստեփանակերտի բնակիչն անչափահասի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ. ԱՀ դատախազություն

Սեփական սեռական պահանջմունքների բավարարման շարժառիթով և ակնհայտ տասնչորս տարին չլրացած Ն. Ջ.-ի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու դիտավորությամբ՝ Գ. Ս.-ն 2023թ. մայիսի 04-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Իվանյան 2-րդ նրբանցքի և Հեքիմյան փողոցի տարածքում վերջինիս նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից:

Փաստի առթիվ 16.05.23թ. ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից հարուցվել է քրեական գործ:

19.05.23թ. Գ. Ս.-ն ԱՀ քրեական օրենսգրքի 33/140-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան