Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:47 28-05-2023

Այս տականքն իրականում կադաստրի թուղթա ստեղծում Ադրբեջանի համար

Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում խոսքը փոխանցեցին արցախցի մի կնոջ․



Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև Խաչիկ Մանկույանը.

«Մինչև լրտեսախմբի իրական դառնալը մեր երկրում, այսօր մենք տոնում էինք մի այլ շքեղությամբ, մի այլ զգացողությամբ, հաղթական շնչով, հերոսականության շնչով, որովհետև սա հայոց հաղթական օրերից մեկն է։

Ցավոք, պարտության սիմվոլները, որոնք հիմա տիրել են Հայաստանում իշխանությունը երբևէ կապ չեն ունեցել հաղթականության հետ»։

Մանուկյանը հիշեց՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանը, երբ կռվում էր, երբեք պարտության մասին չէր մտածում, իսկ սրանք հենց սկզբից այդ սիմվոլը բերեցին։ «Դուք ո՞վ եք, որ հաղթեք, դուք բոլոր վայրերում պարտվելու եք, դուք ձեր մեջ հաղթական շունչ չունեք, դուք դուրս եք հայոց արժեհամակարգից։

Հիշո՞ւմ եք՝ մի գոյանք ասաց սա մեր Սարդարապատն է, հայտարարեց ու թռավ, մտավ բունկերները՝ լակելու, որովհետև, ճիշտ է, որ մեր Սարդարապատն էր, բայց ինքը Արամ Մանուկյանը չէր, բայց ինքը հաղթականության կրողը չէր»,- ասաց Մանուկյանը։



Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Գագիկ Սարուխանյանն Ազատության հրապարակում ասաց. «4500 տարի առաջ Հայկը ազատվեց Բելից և մենք անկախացանք։ Մենք 4500 տարվա կադաստրի թուղթ ունենք, իսկ այս տականքը կադաստրի թուղթա ստեղծում Հայաստանի համար, այնինչ, իրականում նա կադաստրի թուղթա ուզում ստեղծել Ադրբեջանի համար՝ 86600 քկմ նշելով իր ճառի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան