Ուղիղ եթեր
Մշակույթ Տեսանյութ 3 տարի առաջ - 17:00 28-05-2023

«Ապրել մեզ համար և նրանց․․․»․«Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը Գյումրիում

Գյումրիի կամերային դահլիճում անցկացվել է «Ապրել մեզ համար և նրանց․․․» խորագիրը կրող «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը։

Միջոցառման օրը նույնպես պատահական չէր ընտրված, մասնակիցները երգեցին ի նշան առաջին Հանրապետության ստեղծման։ Սա երկրորդ մրցույթ-փառատոնն է Գյումրիում, բայց ի տարբերություն նախորդի՝այս տարի ավելի շատ երգչախմբեր են մասնակցում մրցույթին։

Այսօր Գյումրիում Հանրապետության 8 մարզերի 14 համայնքներից և Երևանի երգչախմբերի մասնակիցները ներկայացրել են իրենց երաժշտական տաղանդը։ Փառատոնի խորհրդանշական երգն այս տարի Առնո Բաբաջանյանի «Տղերքը, որոնք չկան» ստեղծագործությունն է․ փառատոնի ավարտին այն կատարեց նաև Գյումրիի արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան