Մշակույթ 3 տարի առաջ - 21:31 27-05-2023

Միջնադարյան հանճարեղ աշուղն ու նկարիչը. այսօր Նաղաշ Հովնաթանի ծննդյան օրն է

Նաղաշ Հովնաթանը հայտնի է եղել ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում: Վրաց Վախթանգ Վեցերորդ թագավորի պալատական աշուղն ու նկարիչն էր:

Մեծ կենսասերը հայ քնարերգությունը հարստացրել է նոր ժանրերով՝ խնջույքի, ուրախության երգերով ու երգիծական ոտանավորներով, որոնք խիստ քննադատում են մարդկային կյանքում մշտապես տեղ գտած ագահությունը, ծուլությունը, խաբեությունը, տգիտությունը, նախանձը, անբարոյականությունը։

Մայիսի 27-ը ավանդաբար համարվում է միջնադարյան աշուղ և որմնանկարիչ Նաղաշ Հովնաթանի ծննդյան օրը։ Հովնաթանը հայ բանաստեղծության մեջ գրականության թեմա դարձրեց խնջույքի, ուրախության և երգիծանքի գովերգումը։



Նա հիմնադիրն է Հովնաթանյան նկարչական գերդաստանի, որի ներկայացուցիչների նկարները հիմա Հայաստանի ազգային պատկերասրահում ունեն առանձին դահլիճ:

Պատահական չէ, որ Հովնաթանյան գերդաստանը գրավել է հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ուշադրությունը, և նա վավերագրական ֆիլմ է նկարահանել Հակոբ Հովնաթանյանի մասին (1968 թ.): Այդ ֆիլմը մշտապես ցուցադրվում է միջազգային կինոփառատոններում:

Նաղաշ Հովնաթանը նկարազարդել է Էջմիածնի Կաթողիկե եկեղեցին։



Հովնաթանի սիրերգությունը նախերգանքն էր հանճարեղ Սայաթ-Նովայի սիրո խաղերի, թեպետ նրանք բոլորովին տարբեր սիրահարներ են: Հովնաթանը վայելել է սերը, իսկ Սայաթ-Նովայի սերը պլատոնական է ու անպատասխան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան