Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:08 16-06-2024

Եթե միայն նկարիչը ապրեր իմ մեջ, այսպես ծանր չէր լինի այս ամենը. գյումրեցի գեղանկարիչ

Գյումրեցի գեղանկարիչ Սամվել Լաճիկյանի արվեստանոցում ենք, նախքան զրույցը սկսելը ցույց է տալիս կտավներ, որոնք պատերազմի և հաղթանակի մեջտեղում են ծնվել, երբ 2020 թվականին Արցախում պատերազմ էր, իսկ մարդիկ տրամադրված էին հաղթելուն։

Լաճիկյանն ասում է.«Իմ մեջ 2 մարդ է ապրում... նկարիչ և քաղաքացի: Եթե իմ մեջ միայն նկարիչը ապրեր, գուցե այսպես ծանր չլիներ ինձ համար, կփակվեի իմ արվեստանոցում ու պատուհանից կնայեի աշխարհում կատարվող բաներին»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Սամվել Լաճիկյանը։

Գյումրեցի գեղանկարիչը 22 տարի ապրել է Միացյալ Նահանգներում, ասում է` դժվար ու ծանր որոշում էր հայրենիքից հեռու ապրելը, բայց....

«Գյումրիից գնացի, որովհետեւ էլ անելիք չունեի այստեղ...Կոլոմբոսի ճանապարհորդության պես մի բան էր որոշումս: Եթե Կոլումբոսը երկրներ հայտնագործելու էր գնում, ես ուզում էի ինքս ինձ գտնել կամ վերագտնել»,-շարունակում է նկարիչը։

Հարցազրույցը` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով