Ներքին 3 տարի առաջ - 14:53 25-05-2023

Արցախում զոհված, հաշմանդամ դարձած կամ անհետ կորածների ընտանիքները կստանան ամենամսյա դրամական օգնություն


2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախում ունեցել ենք քաղաքացիական զոհեր, հաշմանդամության հանգեցրած վիրավորումների, քաղաքացիական անձանց անհետ կորելու դեպքեր, որոնց հետևանքով այդ անձանց ընտանիքները՝ կանայք, անչափահաս երեխաները, ծնողները հայտնվել են ծանր կացության մեջ, կորցրել են իրենց կերակրողներին, նվազել է վիրավորում ստացած անձանց աշխատունակության մակարդակը, մինչդեռ նրանք որևէ աջակցություն չեն ստանում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա նաև նշել է. «Երեկ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի, ֆինանսների և էկոնոմիկայի ու արդարադատության նախարարների մասնակցությամբ քննարկվել ու ավարտին է հասցվել քաղաքացիական զոհերի, հաշմանդամների ու անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին դրամական օգնություն ցուցաբերելու մասին կառավարության որոշման նախագիծը: Առաջիկա օրերին այն կընդունվի և գործողության մեջ կդրվի:

Խնդիրը, որը փորձ է արվում կարգավորել կառավարության վերոհիշյալ ծրագրով, օրակարգային էր տևական ժամանակ, ուստի կարևոր է, որ կառավարությունը ի վերջո այս քայլով կկարողանա մեղմել վերը նշված սոցիալական խմբի հոգսերը և սոցիալական այն խնդիրները, որոնք առավել սուր տեսք են ստացել հատկապես Արցախի շրջափակման պայմաններում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում