Ներքին 6 ամիս առաջ - 11:23 19-03-2026

Պատերազմում անհետ կորածների ընտանիքները ևս 3 ամիս սոցիալական աջակցություն կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (հունվար, փետրվար և մարտ) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով։

Դա համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ:

Միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը հունվարի համար կտրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքների, իսկ 2026 թվականի փետրվար և մարտ ամիսների համար` 8 անհայտ կորած անձանց ընտանիքների՝ 2026 թվականի հունվարին շահառու հանդիսացող 3 անձանց՝ ՀՀ վերադարձի հանգամանքով պայմանավորված՝

1) 11 x 300.000=3.300.000 դրամ (2026թ. հունվար ամսվա համար),
2) 8 x 300.000 x 2=4.800.000 դրամ (2026թ. փետրվար և մարտ ամիսների համար):

Այս որոշման ընդունման դեպքում Հայաստանի պետական բյուջեից կպահանջվի 8․100․000 դրամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան