Արտաքին 3 տարի առաջ - 14:15 25-05-2023

Մոսկվան հույս ունի, որ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում երկու փաստաթուղթ կընդունվի

Այսօր՝ մայիսի 25-ին, Մոսկվայում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը։ Ինչպես փոխանցում է ռուսական Коммерсантъ պարբերականը, Մոսկվան հույս ունի, որ հանդիպման արդյունքում պետք է ընդունվի առնվազն երկու փաստաթուղթ։

Հաղորդվում է, որ այդ փաստաթղթերի համակարգուՓմը տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ «Փաստաթղթերից մեկը պատրաստել են փոխվարչապետները, որը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, իսկ մյուսը՝ Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկել են երեք երկրների արտաքին գործերի նախարարությունները»,- հայտնում է պարբերականը։

Նշվում է, որ որ փաստաթղթերի ընդունումը, «որոնք 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, պաշտոնականացնում են ռուսական կողմի միջնորդական գործունեությունը, Մոսկվային թույլ է տալիս խոսել կատարված աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին և ընդգծել նրա դերը Հարավային Կովկասում։

Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ մայիսի 23-ին Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Նրանք ևս մեկ անգամ փորձել են տեղից շարժել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը։

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է, որ Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «երկիրը միավորել»՝ Հայաստանի տարածքով ամուր նյութատեխնիկական կապ հաստատելով իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Հրապարակման համաձայն՝ մոսկովյան բանակցությունների վերջնական ակորդը պետք է լինի եռակողմ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի