Արտաքին 3 տարի առաջ - 20:00 23-05-2023

Կրեմլը հույս ունի, որ Փաշինյան-Ալիև հադիպումն արդյունավետ կանցնի. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Կրեմը հույս ունի, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն արդյունավետ կանցնի։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Ազերթաջ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է ռուս-ադրբեջանական լրատվամիջոցների համագործակցության վերաբերյալ կլոր սեղանի շրջանակներում՝ մեկնաբանելով առաջիկայում Մոսկվայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Պեսկովը շեշտել է, որ ներկայումս ընթանում են հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

«Հինգշաբթի այստեղ կլինեն և՛ նախագահ Ալիեւը, և՛ վարչապետ Փաշինյանը։ Մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ շփումների համար, և, իհարկե, կցանկանայինք արդյունավետության հույս ունենալ։ Թե որքանով կլինի արդյունավետությունը, ցույց կտա ժամանակը»,-ասել է նա։

Ռուս պաշտոնյան նաև ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև երկխոսության կարևորությունը։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցների միջև փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների ընդհանուր համալիրի շատ կարևոր բաղադրիչ է։

«Մենք ակնկալում ենք, որ սա կշարունակվի և կընդլայնվի: Լրատվամիջոցները պետք է օրակարգային հարցեր տան և ստանան այս հարցերի պատասխանները։ Դա կօգնի ընդհանուր գործընթացին»,- եզրափակել է նա։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով