Ներքին 3 տարի առաջ - 13:53 25-05-2023

ԿԳՄՍ-ն ու քաղաքապետարանը պնդում են, որ Վերջին զանգ վաղը չի լինելու, այլ լինելու է Վերջին դաս

Ուսումնական տարվա ավարտին, շրջանավարտներին նվիրված նախարարության կողմից նախատեսված միջոցառումներ այս տարի չկան։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հանրապետական մասշտաբի միջոցառումներ է նախատեսում անցկացնել նախարարությունը՝ նվիրված շրջանավարտներին։

Մանուկյանը հավելեց, որ Վերջին զանգ ուսումնական պլանով չկա, կա վերջին դաս, որը բովանդակային միջոցառում է։

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից էլ ստացանք գրեթե միանման պատասխան։ «Քանի որ վերջին տարիներին «Վերջին զանգ» հասկացությունը փոխարինվել է «Վերջին դաս» հասկացությամբ, դպրոցներում են նախատեսվում այդ ավարտական միջոցառումները, այսինքն՝ համաքաղաքային միջոցառում, ինչպես նախորդ տարիներին է եղել, չեն լինի։

Տեղերում՝ դպրոցներում Վերջին դասի միջոցառումներ են լինելու դպրոցի տնօրինության, ծնողական խորհրդների աջակցությամբ և այլն։

Համաքաղաքային Վերջին զանգ միջոցառում չի լինելու»,- հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ Վերջին դասի օրերը սահմանված են վաղուց․ հինգօրյան աշխատանքային շաբաթով դպրոցների համար դա ամսի 26-ն է, վեցօրյայի դեպքում՝ 27-ն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով