copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:41 17-05-2023

Այս տարի Վերջին զանգ չի լինի

Այս տարվա Վերջին դասի օրերը սահմանված են վաղուց, հինգօրյան աշխատանքային շաբաթով դպրոցների համար դա ամսի 26-ն է, վեցօրյայի դեպքում՝ 27-ն է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե այս տարի երբ է տեղի ունենալու վերջին զանգը։

Մանուկյանը հավելեց, որ Վերջին զանգ չի, այլ Վերջին դաս։

«Բայց ուսումնական տարվա ավարտի համար Վերջին զանգ հասկացություն չկա, կա Վերջին դաս հասկացություն»,- նշեց Մանուկյանը։

Մանուկյանը հավելեց, որ այսօր մամուլի ասուլիս են նախատեսել և այդ հարցերին մանրամասն կանդրադառնան։

Ամենից շատ դիտված