Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:54 25-05-2023

57 համարի ավտոբուսի վարորդը ղեկին ծխում է

Երևան քաղաքի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հանրային տրանսպորտի վարորդը ղեկին ծխում։ Ավագանու անդամը նաև կից գրառում է կատարել։

«Մոտ տաս օր առաջ, քաղաքացիներից ստացա հերթական բողոքն առ այն, որ մայրաքաղաքը սպասարկող 57 համարի 20 74 S պետհամարանիշով երթուղային ավտոբուսի վարորդը անտեսելով ուղևորների առկայությունը ղեկին ազատորեն ծխում է ու վարում:

Այդ հանգամանքը փաստող տեսանյութն էլ որպես ապացույց ուղարկել էին: Անմիջապես գրությամբ դիմեցի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին. առաջարկելով օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել կարգազանց վարորդին պատժելու համար, քանի որ քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն այս պարագայում ամենից կարևորն է, էլ չասած նաև քաղաքային տրանսպորտի որակյալ ծառայություններ մատուցելու պարտականության մասին:

Ու ի՞նչ եք կարծում, ի՞նչ եղավ: Այսօր ստանում եմ նույն քաղաքացուց հերթական բողոքը, որ այդ նույն վարորդը հերիք չէ դեռ աշխատում է, մի հատ էլ ղեկին շարունակում է ծխել վարելու ընթացքում, իսկ ծխախոտի տուփն ու կրակայրիչն ավտոբուսում ցուցադրաբար դրած են:

Փաստացի այս գրառումը չէր լինի, եթե Երևանի քաղաքապետարանը գործեր: Փաստացի 10 օրվա ընթացքում որևէ բան տեղի չի ունեցել, անգամ ալարել են վարորդին զգուշացնեն, որ այլևս չծխի, էլ չասած որ նման երևույթներին պետք է առհասարակ հեռացնել աշխատանքից:

Սա խոսում է քաղաքացու բարձրացրած խնդիրների վրա թքած ունենալու հերթական դրսևորման մասին:

Սիրելի Երևանցիներ, հույսներդ դրեք միայն Ձեզ վրա ու մի՛ հանդուրժեք ծխող վարորդներին:
Ստիպեք, որպեսզի Ձեզ հարգեն:

Հ.Գ. Մեկնաբանություններում կարող եք նշել Ձեզ հետ կամ Ձեր ներկայությամբ պատահած նման դեպեքերի մասին»,- գրել է Էռնեստ Ավանեսովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»