Ներքին 2 տարի առաջ - 11:23 02-03-2024

Երևանում 42 համարի ավտոբուսի վարորդը իջել է ավտոբուսից. այն ինքնաբերաբար առաջ է ընթացել, կոտրել 2 ծառ ու հայտնվել գազոնում․ shamshyan.com

Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։

Վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր, մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել ուղևորներից մի քանիսին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան