Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:48 24-05-2023

Հայաստանը երբեք կադաստրի վկայական չի ունեցել. Փաշինյան

Ճակատագրական այս շրջանում, թե ով է ավելի հայրենասեր և ով է ավելի հաղթական, կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնագահ Լևոն Զուրաբյանի այն գրառմանը, ըստ որի սուտ է Փաշինյանի այն պնդումը, թե ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Սա ինձ համար շատ զարմանալի է, քանի որ հենց նույն Ալմաթիի հռչակագիրը, որով մենք առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ հռչակագիրն ունի հստակ մեկ իմաստը, այն է՝ երկրները ընդունում են, որ գոյություն ունեցող, այսինքն՝ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ և դրանք անխախտելի են: Դա Տեր-Պետրոսյանն է ստորագրել: Էն խորհրդարանը, որտեղ նրա քաղաքական թիմը մեծամասնություն է եղել, ինքն էլ Գերագույն խորհրդի նախագահն է եղել: Եթե չեմ սխալվում այդ հռչակագիրը վավերացվել է խորհրդարանի կողմից և այդ ժամանակ պատգամավոր են եղել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Տեր-Պետրոսյանը նույնիսկ այդ հռչակագրի ստորագրումից հետո 1990-ականներին ռուսալեզու պոպուլյար թերթ կար՝ «Զերկալո», այդ թերթին հարցազրույց է տվել, խոսակցություն է գնացել ինքնավարությունների մասին: Լրագրողը նրանից հետաքրքրվել է ռուսական մոդելի ինքնավարության և ԼՂ-ի զուգահեռների միջև, որտեղ Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Статус российских автономии сегодня таков, что я думаю он в полне бы удовлетворил население Нагорного Карабаха. Мы болшего и не хотим»։

«Այսինքն՝ հիմա իրենք ասում են, որ անկախությո՞ւնն է իրենց քաղաքական պայքարի նպատակն ու իմաստը: Գոնե հիմա դա չասեն: Եթե իրենք անկախության համար էին պայքարում, բա 98թ. իշխանափոխությունը նրա համար էր, որ պարտվողական են իրենք»,-ասաց Փաշինյանը:

Վերջինս պատկերավոր համեմատություն արեց և նշեց, որ մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք «կադաստրի թուղթ»․ «Այն, որ Հայաստանը ոչինչ չի ստացել , ճիշտ են ասում, որովհետև այն ինչ-որ խոսվել է,դա հարց է։ Այ թե ինչ կարող է ստանալ, ես ասուլիսում էլ ասացի, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք։ Մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք։ Եթե էն ինչ-որ ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական։ Սեփականատեր կլինենք ոչ միայն դե-ֆակտո, այլև դե-յուրե։ Մենք ապրում ենք մի տեղ, որ աշխարհում մի քանի պետություն կա, որ երբ ուզի կասի, դուրս եկեք, ուր ա , ունե՞ս կադաստրի վկայականը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան