Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:20 22-05-2023

МАN ավտոբուսին գրեթե բան չէր եղել, էդ ավտոյի դիմացը առհասարակ չկար, շատ տպավորիչ էր․ Ավինյան

Այսօր՝ մայիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, որ տեղի է ունեցել 19 ՃՏՊ՝ առանց լուրջ հետևանքների։

«Մի պատահարի ֆոտոներ տեսա, երբ մարդատար ավտոմեքենան МАN-ին էր խփել, МАN-ին գրեթե բան չէր եղել, էդ ավտոյի դիմացը առհասարակ չկար»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ հետաքրքրվելով՝ սպասարկումն իրականացվո՞ւմ է արդեն պայամանագիր կնքած ընկերության կողմից։

«МАN-ի աջ կողմն է վնսավել։ Հիմա կանգնեցրել ենք և ռեզերվային МАN-ն ենք հանել շահագործման, որպեսզի անգամ նման փոքր վնասվածքով երթուղի դուրս չգա», - ասաց Մանուկյանը։

Ավինյանն էլ նշեց, որ շատ տարօրինակ իրավիճակ էր, «շատ տպավորիչ էր, իրապես որակով ավտոբուսներ են»։
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Բեջանյանն էլ զեկուցեց, որ Երևան է ժամանել ևս 4 տրոլեյբուս։ «Այս պահին իրականացվում են կարգաբերման աշխատանքներ»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան