Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:44 16-02-2023

Ամուսնուս կաստիլները թևերի տակից հանել են, իրեն ծեծելով, քռքաշ գետնին տարել ու մտցրել են ավտոյի մեջ․ Անգելինա Էվանյան

«Առավոտյան ժամը 8-ի կողմերը սև և կարմիր բերետավորները շրջափակեցին շենքը։ Մտան շենք ու սկսեցին խփել, ջարդել։ Ամուսինս ուզեցել է հասկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ մտել են շենք ու բնակիչներին վտարում են։ Ինվալիդ մարդ ա, կաստիլները թևերի տակից հանել են, շպրտել են, իրեն ծեծելով, քռքաշ գետնին տարել ու մտցրել են ավտոյի մեջ»,- պատմում է Պռոշյանում գտնվող նախկին Պաշտպանության նախարարության շենքի բնակիչներից Անգելինա Անգելինան։

Ասում է, որ ինքն անկողնում է եղել, իրեն ստիպելով հանել են սենյակից․ «Ոստիկանը ասեց՝ ձենդ կտրի, քեզ էլ կտանեմ։ Ես էլ եմ հաշմանդամ, իմ մի ոտքը իմը չի։ Էս վիճակում փողոցում եմ։ Իմ աղջիկը վայեննիա ու ներկա պահին պոստերում ա։ Ինձ հանեցին, ասում էի՝ գոնե դակումենտներս, դեղերս վեկալեմ։ Ես օրենքը գիտեմ՝ կրթված մարդ եմ, դեբիլ չեմ։ Ուզում էի շորերս հագնեմ, հետս տղամարդ ոստիկան է մտնում, թող աղջիկ ոստիկան մտներ, որ օրինական լիներ»։

Նկարագրում է ստեղծված իրավիճակը՝ փաստաթղթերը գետին են գցել, ոստիկանը նստել է սեղանին։ Անգելինան գյումրեցի է։ «Վարձով էինք ապրում՝ 380 հազար դրամ էինք տալիս։ Վարձը թանկացրին՝ դուս եկանք, կանգնել էինք փողոցում ու չգիտեինք ինչ անել։ Լեռնիկ Պոտոյանը բերեց էս շենք։ Ոչ դուռ կար, ոչ պատուհան։ Մենք ենք լրիվ առել ու տան տեսքի բերել»,- հավելում է Անգելինա Էվանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

​​​​​​​ Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան