Ներքին 3 տարի առաջ - 13:18 20-05-2023

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը

Շենգավիթ ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը։ Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից՝ փոքրիկ Արեգը ծնվել է եղբոր ծնունդից 4 օր առաջ։

Ինչպես Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանն է պատմում` Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվաներ, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնեն։

Փոքրիկ Արեգին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը: Արեգը ծնվել է 3,300կգ. և 51սմ. հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է` իրենց ընտանիքում մի նոր արև բերելու։

Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան: Աստծո կամքով Ազիզի փոքրիկ եղբայրը ծնվեց իր ծննդյան օրից 4 օր առաջ. սա յուրահատուկ նվեր էր ծնողների կողմից որդուն կամ հակառակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով