Ներքին 3 տարի առաջ - 13:26 17-06-2023

Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը

Աշխարհը տիկին Նելլիինն է․ որդեկորույս մայրը երեկ լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Կարենին՝ 3կգ ու 50 սմ հասակով։ Փոքրիկին անվանակոչել են 44-օրյա պատերազմում անմահացած եղբոր՝ Կարեն Ավագյանի անունով։

Արցախյան պատերազմում զոհված 19-ամյա հերոսի, ժամկետային զինծառայող Կարեն Ավագյանի մայրը՝ Նելլի Ավագյանը, մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը երջանիկ օրերի հուշերով էր ապրում, բայց հիմա իրենց կյանքն այլ երանգ է ստացել․ Կարենը իրենց տուն հույս ու լույս է բերելու։

«Մեզ համար կյանքը կանգ էր առել, մենք Կարենիցս հետո չենք ապրում, ես ուշքի չեմ գալիս… Ո՛չ դուրս եմ գալիս, ո՛չ մարդկանց հետ եմ շփվում: Իմ տան լույսը մարել է։ Աստծո գործերն անքննելի են, Աստված իմ Կարենին վերադարձրեց ։Ասում են՝ փոքրիկս նման է իմ Կարենին, բայց իմ Կարենը մի քիչ ավելի թուխ մաշկով էր, պուճուրս ավելի սպիտակամաշկ է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նելլի Ավագյանը։

Կարեն Նորիկի Ավագյանը ընդամենը 2 ամսվա ծառայող էր պատերազմի ժամանակ: Զինվորական ծառայությանը նոր-նոր ընտելացած, զենքի հմտություններին ոչ լիարժեք տիրապետող Կարենի և նորակոչիկ ծառայակից ընկերների ուսերին էր դրված ամենաթեժ հատվածներում կռվելու, պայքարելու ու դիրքը պահելու բեռը:

Դպրոցն ավարտելուց 6 ամիս անց Կարենը զորակոչվել է բանակ, ծառայել է Ջրականում, պատերազմի ժամանակ կռվել Մարտակերտ-Մատաղիս ուղղություններով:

Կարեն Նորիկի Ավագյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 23-ին Էջմիածին քաղաքում: Ժամկետային զինծառայողը հրետանավոր էր, մինչև հոկտեմբերի 17-ը կռվել է Մարտակերտի և Մատաղիսի պաշտպանության համար:

Հերոսաբար զոհվել է իր հոր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 17-ին, Մարտակերտ-Մատաղիս հատվածում թեժ մարտերի ժամանակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով