Արտաքին 3 տարի առաջ - 20:00 19-05-2023

Հնարավոր է եղել մի շարք հարցերում երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում անցկացրել են մի շարք հանդիպումներ, որոնք նվիրված են հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորմանը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպման արդյունքներրով տարածած հայտարարության մեջ։

Լավրովը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել այն իրավիճակի վերաբերյալ, որը ձևավորվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև 2022 թվականի նոյեմբերից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքի համատեքստում։ Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունները վերաբերում են Ղարաբաղում անվտանգության եւ կայունության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

«Դրանով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ։ Պայմանավորվածության մեջ է մտնում հումանիտար հարցերի լուծումը։ Առաջին հերթին, խոսքը սահմանազատման մասին է՝ հետագա սահմանագծմամբ»,- ասել է նա։

Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ երեք երկրների ղեկավարների առանձին առանձին հայտարարությամբ ստեղծվել է սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողով՝ որպես խորհրդատու ռուսական կողմի մասնակցությամբ։

«Առանձին թեմա է խաղաղության պայմանագիրը։ Դրա ուղղությամբ կողմերը սկսել են աշխատել, և այն այժմ ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Հայ և ադրբեջանցի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մեկ շաբաթ առաջ եղել են Բրյուսելում։ Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, անկասկած, հիմնարար է։ Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»,- նկատել է նա։

Սերգեյ Լավրովը շեշտել է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով՝ հույս հայտնելով, որ այն դրական արդյունքներ կտա։ Նրա խոսքով՝ կողմերը մոտ են վերջնական համաձայնությանը։ «Առաջիկայում պայմանավորվել են անցկացնել սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ»,- հայտարարել է նա։

Վերջինս հավելել է, որ այսօր քննարկվել են նաև խաղաղության պայմանագրով և մի շարք այլ քննարկվող հոդվածներով հնարավոր է եղել երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։ «Այժմ սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որից հետո նրանք մեզ կտեղեկացնեն այն մասին, թե ինչ արդյունքի են հասել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի