ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարությունից նշում են, որ հոսպիտալի փոխարեն Բերդի տարածաշրջանում գործող ՀՀ ՊՆ զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների, զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ապահովումը կվերապահվի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ին:
Միաժամանակ, որպես հոսպիտալի գործունեության դադարեցման պայման՝ հանձնարարվել է նախարարությանը՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ ապահովել Բերդի բժշկական կենտրոնի կողմից Բերդի տարածաշրջանում տեղակայված զորամասերի և այլ ստորաբաժանումների զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, ինչպես նաև զորամասերի և այլ ստորաբաժանումների բժշկական ուղեկցման և բուժկանխարգելիչ միջոցառումների ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։