Ներքին 3 տարի առաջ - 21:17 19-05-2023

Արայիկ Հարությունյանի հրաժարականի երեկվա պահանջը արկածախնդրություն է

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարականի դիմում ներկայացնել։

Oragir.News-ի հետ զրույցում ՔՊ նախկին պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը ասաց, որ Հարությունյանի հրաժարականի պահանջը 2020 թվականից կա։

«Հրաժարականի պահանջը 2020 թվականից անընդհատ հասունանում է, անընդհատ ասվում, խոսվում է այդ մասին։ Ես երեկվա արված հայտարարությունը համարում եմ արկածախնդրություն»,- ասաց Հովսեփյանը և հավելեց, որ տեղին չի առանց որևէ հիմնավորման նման բան հայտարարելը։

«Եթե 2020 թվականին հստակ հիմնավորումը կար, որ ամեն դեպքում չեն կարող հանրաքվե անել և նախագահ ընտրել, ապա ինչ ունեն, ինչ երաշխիք ունեն, այսօր դա ինչ էր նշանակում, և որևէ կերպ որևէ մեկը չէր հասկացել»,-նշեց Հովսեփյանը և հավելեց, որ չի կարող հստակ գնահատական տալ, քանի որ աշխարհաքաղաքական փոփոխություններից հստակ տեղեկություն չունի։

«Եթե դա ռիսկելու է Արցախի գոյության հարցը, դա համարում եմ ամենասխալ պահանջներից մեկը և դատարկ պոպուլիզմ»,-եզրափակեց Հովսեփյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»