Ներքին 3 տարի առաջ - 14:00 31-08-2023

Արցախում հիմնական դերակատարների կողմից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պարտադրանք չի եղել․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման առաջնային է քննարկել այն տեսանկյունից, թե ինչ ենք ունենալու հետո և ինչ ապագա է ուրվագծվելու ստեղծված անչափ ծանր ու անորոշ ժամանակահատվածում:

Արայիկ Հարությունյան անձին ու նախագահին բազմաթիվ առիթներով եմ անդրադարձել, բայց հիմա կանգ չեմ առնի, դրա առիթը դեռ կլինի, սակայն քաոսի շեմին կանգնած Արցախին ուժ, կամք ու նոր շունչ է պետք, որը պետք է ամեն գնով ապահովել:

Ի դեպ, հայաստանյան այն ուժերը, գործիչները, ովքեր ասում են, որ Հարությունյանին պարտադրել են հեռանալ, իսկ դրանով պետականություն է փլուզվում, ապա հիշեցնեմ, որ Հարությունյանը ամիսներ առաջ սահմանադրական փոփոխությունների պրոցես էր նախաձեռնել, որը հնարավորություն է տալիս ԱԺ-ին այսպիսի իրավիճակում նախագահ ընտրել:

Ինչ վերաբերվում է հրաժարական «պարտադրելուն», ապա եթե նման պահանջ ՀՀ իշխանությունից չի եղել, ապա Արցախում հիմնական դերակատարների կողմից պարտադրանք չի եղել, ավելին` նրան հորդորել են այդպիսի քայլի գնալ հարաբերական կայուն ժամանակահատվածում, սակայն Հարությունյանը պնդել է, որ պետք է գնա:

Այս պահին բարձր կամ բարձրագույն պաշտոն զբաղեցնելն Արցախում ծանր փորձություն է լինելու, որի տակ ամեն մարդ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի մտնի, սակայն ով է այդ պատասխանատվությունը ստանձնի, պետք է նրա շուրջ հանրային համախմբում և կոնսեսուս ապահովել:

Իհարկե շատ բան կախված է նրանից, թե ով կլինի առաջնորդողը և արդյո՞ք դա ազգային համերաշխություն ստեղծելու հնարավորություն կստեղծի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում