Ներքին 3 տարի առաջ - 18:43 17-05-2023

Կաթողիկոսը Մալթայի դեսպանին տեղեկություններ է փոխանցել նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագերի մասին

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիին։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը մարդասիրական առաքելություն է իրականացնում տարբեր երկրներում և Հայաստանում, հատկապես մեր ժողովրդի համար այս դժվարին օրերին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ փոխանցեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող սոցիալական և առողջապահական ծրագերի մասին՝ մասնավորաբար կարևորելով հետպատերազմյա շրջանում զոհվածների ընտանիքներին, վիրավոր զինվորներին տրամադրվող հոգևոր ու սոցիալական աջակցությունը։

Իր հերթին դեսպան Դոմենիկո Արդուինին Հայոց Հովվապետին ներկայացրեց Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող մարդասիրական և առողջապահական ծրագրերը, ինչպես նաև հիշյալ ոլորտներում նորարար ծրագրերի ներդրման և փորձի փոխանակման նախաձեռնությունները:

Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց դեսպանին՝ մաղթելով, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի ծրագրերը բարի արդյունավորում ունենան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան