Ներքին 3 տարի առաջ - 21:49 09-01-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի աշխարհական աշխատակիցներին

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` ընդգծելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պատրաստակամ է շարունակելու իր արդյունավետ ծառայությունն ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության և լծակից լինելու Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Մայր Աթոռի «Քրիստոնյա Հայաստան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արփինե Չանթիկյանը։

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայոց Հայրապետը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի պաշտոնեությանը՝ իրենց պարտականությունները նախանձախնդրորեն, սիրով և հանձնառությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ Հայոց Եկեղեցին կարողանում է առավել արդյունավետ կերպով իրագործել իր ծառայությունը հայ ժողովրդի կյանքում: Այս առնչությամբ Նորին Սրբությունը հաստատեց, որ անցնող տարում Մայր Աթոռի կողմից արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների մեջ իր կարևոր բաժինն ունի աշխարհիկ պաշտոնեությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով նաև հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, հորդորեց ամեն ջանք գործադրել, որպեսզի հուսահատությունը մեզ չհամակի, շարունակել տոկալ ու ամենօրյա նվիրյալ աշխատանքով հաղթահարել առկա դժվարությունները։

Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձավ տարվա ընթացքում նախանշվող կարևոր ծրագրերին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը՝ հայցելով, որ Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի հայորդիներին և նրանց ընտանիքներին` խաղաղության ու բարօրության մեջ պահելով հայրենիքը և ողջ աշխարհը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում