Ներքին 10 ամիս առաջ - 18:07 16-12-2025

Մայր Աթոռի անդրադարձը Սուրբ Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչմանը

Մայր Աթոռն անդրադարձել է Սուրբ Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականությանը.

🟣 Սուրբ Պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի և թեմակալ առաջնորդի՝ եպիսկոպոսի անունների հիշատակությունն ունի հետևյալ հիմնական ու կարևոր նշանակությունները՝

Ա․ ծիսական, որով իր ամբողջության մեջ արտահայտվում է Սուրբ Պատարագի խորհուրդը և Պատարագամատույցը՝ որպես Եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական սրբազան մատյան․

Բ․ եկեղեցաբանական-կանոնական, որով հաստատվում է Սուրբ Պատարագի հացի ու բաժակի շուրջ համախմբված տեղական համայնքը՝ իբրև Ընդհանրական եկեղեցու մաս, որի հոգևոր առաջնորդն է եպիսկոպոսը, իսկ պատարագիչ քահանան կամ եպիսկոպոսն իր եկեղեցական-կանոնական միությունն է հաստատում Մայր Եկեղեցու և նրա առաջնորդի՝ եպիսկոպոսապետի հետ։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում եպիսկոպոսի անվան հիշատակության առաջին վկայությունն առկա է Խոսրով Աձևացու՝ Հայոց եկեղեցու պատարագամատույցի մեկնության մեջ, դեռևս 10-րդ դարում։ Ըստ Խոսրով Անձևացու՝ եպիսկոպոսի անվան հիշատակությունը կարևոր է, քանի որ ուղղափառ վարդապետության տեսուչը եպիսկոպոսն է, և քահանան դրանով հաստատում է նրանից ստացած խորհրդական իշխանությունը և Սուրբ Պատարագն ուղղափառ վարդապետության համաձայն մատուցելը։

Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և եպիսկոպոսի անունների կամայական կամ դիտավորյալ զեղչումը ոչ միայն Ընդհանրական Եկեղեցում դարերի ընթացքում ամրագրված ծիսական կանոնին հակառակ է, այլև աղավաղում է Սուրբ Պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը։

Հիշյալ անունների հիշատակումը Սուրբ Պատարագի ժամանակ համախմբված եկեղեցին դարձնում է առաքելական և ընդհանրական Եկեղեցու մաս։

Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և առաջնորդի անունների զեղչումը նշանակում է, որ
• պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ Պատարագը, քանզի ուղղափառության տեսուչը եպիսկոպոսն ու եպիսկոպոսապետն են,
• իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից,
• մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում