Մամուլ 3 տարի առաջ - 08:23 17-05-2023

ՔՊ պատգամավորը բարեկամներին ԱԺ-ում աշխատանքի է տեղավորում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 179. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շարունակում է իր հարազատներին, մտերիմներին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով տեղավորել աշխատանքի: Բանն այն է, որ իշխանական պատգամավոր Հակոբյանն իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 3-ի համարում գրել էինք, որ իշանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: Իսկ մայիսի 5-ի համարում գրել էինք, որ Հասմիկ Հակոբյանի քրոջ ամուսինը՝ Վարոն եւս աշխատում է Ազգային ժողովում: Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդն է: Պատգամավորը չէր հերքել, որ բարեկամներին գործի է տեղավորել:

Հիշեցնենք, որ 2018-ի օգոստոսի 9-ին Նիկոլ Փաշինյանը, ոգեւորված հեղափոխությունից, հենց կառավարության նիստում հայտարարեց. «Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչեւ հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ, իսկ հիմա նման խնդիր չկա դրված»: Փաստորեն, նաեւ այս հարցում է խաբել Նիկոլ Փաշինյանը, եւ հենց նրա ՔՊ-ական թիմակիցները իրենց ազգականներին եւ բարեկամներին «լցնում են» պետական համակարգ:
Շարունակելի…»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում