Մամուլ 3 տարի առաջ - 08:36 16-05-2023

Գործադիրում չեն կողմնորոշվում, թե որ պետական գերատեսչությունը պիտի զբաղվի օդային սահմանը փակելու հարցով. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գործադիրում չեն կողմնորոշվում, թե Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային սահմանը փակելու հարցով որ պետական գերատեսչությունը պիտի զբաղվի։ Նեմեսիսի հուշարձանի տեղադրումից հետո Թուրքիան փակեց իր օդը հայկական ավիաընկերությունների համար, թեեւ նման իրավունք չունի, քանի որ ՄԱԿ անդամ պետությունները «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայով պարտավորություններ ունեն։

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին հարցրել էինք՝ պատրաստվո՞ւմ են դիմել ԻԿԱՕ-ին այս հարցով, պատասխանել էին, որ դա իրենց գործառույթը չէ՝ ԱԳՆ-ինն է։ ԱԳՆ էինք դիմել՝ պարզելու, թե ինչ են անում Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու եւ անխոչընդոտ չվերթներ ապահովելու համար։ 5 օր անց ԱԳՆ-ն խնդիրը «գցել է» տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության վրա՝ ասելով, որ դա ՏԿԵ նախարարության գործառույթն է։ ԱԳՆ-ից նաեւ նշել են, թե ՀՀ կառավարության կողմից տվյալ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, բայց թե ինչ աշխատանքներ` չեն մանրամասնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող