Արտաքին 3 տարի առաջ - 13:30 12-05-2023

ԱՄՆ-ն պատրաստ է ավելի շատ զենք տրամադրել Ուկրաինային, եթե Կիևը նման պահանջ ներկայացնի. Բլինքեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ապագայում ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, եթե Կիևը նման պահանջ ներկայացնի։ Այս մասին Բլինքենն ասել է PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Բլինքենը շեշտել է, որ ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրվանից աշխատում է, որպեսզի Ուկրաինան ունենա այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ «Եթե ինչ-որ դեֆիցիտ լինի, եթե զենքի պակաս լինի, նրանք մեզ կասեն, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք այդ պակասը լրացնելու համար»,- ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նախքան մինչև պատերազմի մեկնարկը Ուկրաինային տրամադրված սպառազինության շնորհիվ ուկրաինական ուժերը կարողացան զսպել ռուսական հարձակումը և թույլ չտալ ռուսական ուժերին, որպեսզի վերջիններս գրավեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Նա նշել է, որ եթե ուկրաինական ուժերը սպառազինության պակաս ունենան, իրենք քայլեր կձեռնարկեն այդ պակասը լրացնելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Օragir.News-ը, նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական ուժերին դեռևս որոշակի ժամանակ է պետք հակահարձակման անցնելու համար։ Նրա խոսքով՝ մարտական ​​բրիգադները պատրաստ են, բայց բանակին դեռևս զրահամեքենաներ են պետք։ Զելենսկին նաև ընդունել էր, որ հակահարձակման արդյունքում Ուկրաինային չի հաջողվի ամբողջովին վերականգնել իր ինքնիշխանությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի