Մամուլ 3 տարի առաջ - 07:57 11-05-2023

Ի՞նչ էր հասկացնում Փաշինյանն Արևմուտքին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա ու մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Փաշինյանն անընդհատ դժգոհ էր, ինչ-որ թափթփվածություն էր նկատվում, դեմքից չէր թաքցնում տխրությունը: Այն, որ նրա հետ կապված հիմա ամեն ինչ «այնպես չէ», գաղտնիք չէ, բայց «անզեն աչքով» էլ նկատելի էր, որ այս դեպքում ինչ-որ բան առանձնահատուկ «այնպես չէ»: Մեզ հետ զրույցում Հայաստանի փորձառու դիվանագետներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, նշեց, որ իրականում Նիկոլ Փաշինյանը որոշակի մեսիջներ էր հղում:

Ըստ դիվկորպուսի ներկայացուցչի, եթե դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա Նիկոլ Փաշինյանը հատկապես Արևմուտքին ցույց էր տալիս, որ ինքը, այսպես ասած, «պատանդի» կարգավիճակում է և իր կամքով չէ մասնակցում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին: Եթե իրոք այդպես է, ապա մնում է միայն կռահել, թե Ռուսաստանն ինչ ռեսուրսներ է կիրառել, որ կարողացել է նրան «բերման ենթարկել» Մոսկվա ու կանգնեցնել Կարմիր հրապարակի տրիբունայում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով