Արտաքին 3 տարի առաջ - 17:00 09-05-2023

Իրանը խստորեն դատապարտում է Իսրայելի ավիահարվածները Գազայի հատվածի նկատմամբ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ իրականացված ավիահարվածները, որոնց հետևանքով սպանվել են «Իսլամական ջիհադ» կազմակերպության երեք առաջնորդներ և տասնյակ մարդիկ։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Սիոնիստական ​​ռեժիմի այս արարքը, որը կատարվել է Նակբայի օրվա նախօրեին, ագրեսիվ ռեժիմի անօգնականության և թուլության նշան է՝ Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմում պաղեստինցի երիտասարդների հերոսական դիմադրության դիմաց», - ասել է իրանցի պաշտոնյան:

Քանաանին ընդգծել է, որ այս գործողությունը նպատակ ունի շեղել հասարակական կարծիքը Իսրայելում տիրող ծայրահեղ անկայուն ու լարված ներքին իրավիճակից։ Նրա համոզմամբ՝ Պաղեստինի ժողովրդի դեմ վերջին ամիսներին Իսրայելի կողմից իրականացված ամբարտավանության ամենակարևոր գործոնը միջազգային պատասխանատու մարմինների և արևմտյան երկրների լռությունն ու անգործությունն է, ինչի արդյունքում Իսրայելը հնարավորություն է ստանում շարունակել իր գործողությունները։

«Նման արձագանքը կգրանցվի մարդու իրավունքների պաշտպանության կեղծ պահանջատերերի գործողությունների պատմության մեջ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, իսրայելական բանակը մայիսի 9-ի գիշերը Գազայի հատվածի պաղեստինյան շրջափակված էսքկլավի նկատմամբ ավիահարված է իրականացրել, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի