Ներքին 3 տարի առաջ - 18:25 09-05-2023

Մենք իրավունք չունենք համակերպվելու ստեղծված իրողության հետ․ Առուշ Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի առթիվ․

«Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը կերտեցին նաև հայերը։ Մարշալներ է տվել մեր ազգը, հարյուր հազարավոր մարտիկներ, որոնք անզիջում կռվել են ամենատարբեր ռազմաճակատներում։

Արցախյան առաջին գոյամարտի համար բեկումնային եղավ Շուշիի ազատագրումը․ 1992-ի մայիսի 9-ին բերդաքաղաքն արդեն ազատագրված էր։ Շուշին դարձավ հայ ժողովրդի հավաքական կամքի, միասնական ուժի հաղթանակի խորհրդանիշը։ Հաղթական ժողովուրդը բանակ դարձավ։

Հարգելի հայրենակիցներ,
Մայր Հայաստանի ու Լեռնային Արցախի համար ծանր ժամանակներ են։ Մենք իրավունք չունենք համակերպվելու ստեղծված իրողության հետ։ Մեկ անգամ չէ, որ մենք ապացուցել ենք՝ կարողանում ենք դժվար պահին ուժ հավաքել, չընկրկել, հերոսական ոգով մի բռունցք դառնալ՝ պայքարելու հանուն մեր պետականության պահպանման։

Մեր պապերի, հայրերի ու եղբայրների արիությամբ կերտված հերոսական դրվագներով պիտի թևավորվենք ու պատրաստվենք գալիք հաղթանակներին։

Հաղթնակներն ու պարտությունները փոփոխական են, սիրելի հայրենակիցներ, ուստի վստահ եմ՝ հայ ժողովուրդը իր մեջ գտնելու է այն հավաքական ուժը, որը բերելու է նոր հաղթանակների»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող