Նրանց կարծիքով Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 19:00 04-01-2023

Տնտեսություն չունենք, կառավարություն էլ չունենք, ոչ մի բան չունենք․ հարցում

Oragir.News-ն ամփոփել է մեր երկրում անցած տարվա տնտեսական ցուցանիշների ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հայտարարած «տնտեսական թռիչքային աճի» մասին մեր հայրենակիցների կարծիքը։ «Շատ- շատ վատ կարծիք ունեմ։ Տնտեսություն գրեթե չկա։ Ոչինչ չկա։ Ինչ Նիկոլը զոռով եկել է՝ որևէ բանում առաջընթաց չկա։ Ես շատ լավատես եմ։ Բայց ես տեսնում եմ հակառակը»,- ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի միայն ներկա իշխանությունների հեռանալուց հետո։ Մեր մեկ այլ համաքաղաքացի էլ անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին հայտարարեց, որ տնտեսություն պարզապես գոյություն չունի։ «Տնտեսություն չունենք, կառավարություն էլ չունենք։ Ոչ մի բան չունենք»,- ասաց նա։

Նա անդրադարձավ նաև նախարարի հայտարարությանը, թե Հայաստանը տնտեսական թռիչքային աճ է գրանցել։ «Այո, զգում ենք, տնտեսական աճը, լավ ենք զգում։ Ղարաբաղը տվեցինք, Հայաստանի կեսը տվեցինք, լրիվ տվեցինք-ծախեցինք, ու լավ ենք զգում։ Ու դա թռի՞չքն է։

Խնդրեմ, թուրքական թռիչք կարող է լինել։ Բայց ո՛չ հայկական»,- ասաց նա։ Մյուս քաղաքացին էլ տեսակետ հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարին վաղուց է ճանաչում ու համոզված է, որ նա իր տեղում չէ։

Հարցման այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող