Արտաքին 3 տարի առաջ - 14:15 09-05-2023

Վրաստանի բնակչության մեծամասնությունը Իվանիշվիլիին համարում է օլիգարխ

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին գլխավորում է այն մարդկանց ցուցակը, որոնք երկրի բնակչության կողմից համարվում են օլիգարխ։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, այս մասին վկայում են CRRC Georgia հետազոտական ​​կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքները։

Հաղորդվում է, որ Իվանիշվիլիին օլիգարխ է անվանել հարցման մասնակիցների 45%-ը։ Բիձինա Իվանիշվիլիից հետո երկրորդ տեղը զբաղեցրել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին՝ 9%։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հենց Կեզերաշվիլիին են օլիգալխ անվանում։

Բացի այդ հարցվածների 8%-ը նշել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, 7%-ը՝ ընդդիմադիր Լելո կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեի, իսկ 5%-ը՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վանո Չխարտիշվիլիի անունը։ Հարցվածների 37%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

CRRC Georgia հետազոտական ​​ընկերությունը հարցումներն անցկացրել է այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի ողջ տարածքում՝ բացառությամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի, որոնք 2008 թվականից այլևս չեն գտնվում Թբիլիսիի վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ ապաօլիգարխացումը Վրաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմաններից մեկն է։ Իշխող կուսակցությունը պնդում է, որ Բիձինա Իվանիշվիլին ոչ թե օլիգարխ է, այլ բարերար, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ նա դեռ գաղտնի կառավարում է երկիրը «Վրացական երազանք»-ի միջոցով։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան