Արտաքին 3 տարի առաջ - 18:45 18-04-2023

Ալիևը պնդել է, որ Արցախի բնակչության մեծամասնությունը պատրաստ է ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ Արցախի բնակչության մեծամասնությունը պատրաստ է ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ալիևը նշել է, որ Արցախի այսպես կոչված «անջատողականները չեն հեռանում, բնակչությանը 30 տարի շարունակ պատանդ են պահում և թույլ չեն տալիս հարմարավետ ապրել»։ Նա միևնույն ժամանակ պնդել է, որ ոչ ոք չի կարող ազդել իրենց կամքի վրա։

«Ուստի իմ դիրքորոշումը սա է, թող բոլորը լսեն՝ թե՛ Հայաստանի ղեկավարությունը, թե՛ այսօր նրանց թիկունքում կանգնած ուժերը, ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք դա ապացուցել ենք թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո։ Եթե ​​անհրաժեշտ լինի, մենք դա կապացուցենք ցանկացած ձևով»,- ասել է նա։

Վերջինս Արցախի իշխանություններին, որոնց անջատողականներ է համարում, կոչ է արել չխաղալ իր համբերության հետ։

Ադրբեջանի ղեկավարը միևնույն ժամանակ նշել է, որ հայերը չպետք է մոռանան, որ այսօր Արցախում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախի օկուպացված տարածքներում և Զանգեզուրի լեռներում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։

«Կարո՞ղ են մոտենալ այդ դրոշին։ Կարո՞ղ են այդ մարդանման արարածն ու նրա նմանները (նկատի ունի Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանին-խմբ.)մոտենալ այդ դրոշներին։ Նրանք վախենում են անգամ հեռվից նայել այդ դրոշին»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան