Ներքին 3 տարի առաջ - 20:41 08-05-2023

Ճոպանուղի խոստանում են նաև Ալավերդիում` առանց մետրոյի. երբ կլինի ու ինչ կարժենա

Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանից տեղեկանում ենք, որ Ալավերդուն են վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին և «Մետալուրգ» մարզադաշտը։

Ալավերդու համայնքապետարանի մամուլի քարտուղար Աղասի Ղորխմազյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ 1975 թվականից Ալավերդիում կոմբինատի կողմից գործարկվել է ճոպանուղին, որը մոտ 5-6 տարի առաջ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ կանգ առավ։

«Ճոպանուղին անկախության տարիներից պատկանել է մասնավոր՝ «Վալլեքս» ընկերությանը։ Բանակցությունների արդյունքում համայնքի ղեկավարի և մասնավոր սեկտորի հետ ունեցած խոսակցությունների արդյունքում ճոպանուղին մարզադաշտի հետ միասին վերադարձվում է համայնքին»,- ասաց Ղորխմազյանը։

Մամուլի քարտուղարը նշեց, որ «Վալլեքս» ընկերությունը այն վերադարձրել է համայնքապետարանին, համայնքապետարանը հրավիրել է ներդրողներին։

«Մենք այս պահին ունենք պայմանավորվածություններ միջոցների վերաբերյալ, այդ ներդրումներն իրականացնելու են Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու երկիր» հիմնադրամը»։

Ղորխմազյանը, խոսելով ծրագրի իրականացման համար հատկացվող գումարից, ասաց, որ տեղին չի համարում կոնկրետ գումարի չափը նշել։

«Ահռելի մեծ գումար է հատկացվել, մի քանի հարյուր միլիոններ»,- ասաց Ղորխմազյանը։

Խոսելով ծրագրի իրականացման արդյունքներից՝ Ղորխմազյանը ասաց, որ նախանշված է 1,5-2 տարի ժամկետ։

«Արդիականացվելու է ամբողջովին, քանի որ շատ հին է, ոչինչ չի մնացել, քանի որ թալանվել է դադարի 5-6 տարիների ընթացքում։ Վագոնները, ամեն բան նորացվելու է»,- ասաց Ղորխմազյանը։

Հարցին, թե որքան ճանապարհով է անցնելու այդ ճոպանուղին, Ղորխմազյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե քանի կիլոմետր է անցնելու, բայց ճոպանուղին սկզբնական շրջանում 5 րոպեում էր քաղաքի ներքևի հատվածից Սարահարթ թաղամաս կամ հակառակ ուղղությունն ապահովում, որը հետո դարձավ 10 րոպե։ Հիմա, եթե հաջողվի արդիականացնել, տեղափոխումը կիրականացվի 2,5 րոպեում»։

Մամուլի քարտուղարը նշեց, որ դա հանրապետությունում առաջին տրանսպորտային նշանակության ճոպանուղին է եղել, դրա կառուցման նպատակներից է եղել այն, որ բանվորների հերթափոխ ապահովի։

«Ճոպանուղու գործարկումը մեզ կտա լուրջ խթան՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին տուրիզմի տեսանկյունից, բայց գլխավոր գործառույթը կլինի տրանսպորտային»։

Հարցին, թե հաշվարկներ կատարե՞լ են, ի՞նչ կարժենա ճոպանուղով երթևեկելը, Ղորխմազյանը պատասխանեց. «Արժեքը հիմա չենք կարոսղ նշել, բայց չեմ կարծում, որ նախկինում եղած արժեքի հետ համեմատած ահռելի տարբերություն կունենա»,- ասաց Ղորխմազյանը և ավելացրեց, որ գինը տարբեր կլինի զբոսաշրջիկների և տեղաբնակների համար։

Ղորխմազյանը նշեց նաև, որ համայնքի բյուջեից գումար չի հատկացվելու, ամբողջ միջոցները լինելու են միայն ներդրումների հաշվին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում