Ներքին 4 տարի առաջ - 11:55 21-07-2022

Ճոպանուղի, զիփլայն, ջրային ատրակցիոն, տոբոգան, տյուբինգ. Եղիպատրուշում լեռնադահուկային հանգստավայր կկառուցվի

Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է՝ «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել տարածաշրջանի մակարդակով եվրոպական ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի/մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում կկառուցվեն միջազգային ստանդարտներին համապատասխան ճոպանուղի, սահուղիներ, հյուրանոցային և ժամանցային համալիր/համալիրներ, ինչպես նաև կտեղադրվի արհեստական ձնագոյացման համակարգ, կստեղծվեն ձմեռային հանգստի այլ ենթակառուցվածքներ։

Ծրագրի շրջանակներում ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մինչև 30 մլրդ դրամ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) կառուցման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 1500 մշտականև 250 ժամանակավոր աշխատատեղեր։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 16․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1 մլրդ դրամ:

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում